Բաժիններ՝

Մահացել է դերասան Դեյլ Ուինթոնը

Մեծ Բրիտանիայում մահացել է դիջեյ, դերասան եւ հաղորդավար Դեյլ Ուինթոնը: Այդ մասին հայտնել է BBC News-ը: Մահվան մասին հայտնել է նրա գործակալը՝ Ջեն Քենեդին: Ուինթոնը ապրիլի 18-ին մահացել է իր տանը: Նա 62 տարեկան էր:

Մահվան պատճառները հայտնի չեն: «Մենք գիտենք, որ շատերն են սգում այդ մեծ կորուստը, բայց խնդրում ենք հարգել ընտանիքի մասնավոր կյանքը այս վշտալի պահին»,-հայտարարել է նրա ներկայացուցիչը: Ուինթոնը դիջեյի կարիերան սկսել է 1972 թվականին Լոնդոնի ակումբներում:

Նա իր առավոտյան շոուն էր վարում ռադիոյում, ինչպես նաեւ Dale՚s Supermarket Sweep սեփական հեռուստահաղորդման հաղորդավարն էր: 1996 թվականին նա նկարահանվել է Դեննի Բոյլի «Ասեղի վրա» կուլտային ֆիլմում: Բացի այդ, նա դերեր է կատարել այնպիսի նախագծերում, ինչպիսիք են՝ «Ազատ կանայք», «Մի՞թե ես ձեզ խաբում եմ» եւ «Թռչենք միասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս