
Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարիայում. NBC

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարիայում: Այդ մասին հայտնել է NBC ամերիկյան հեռուստաալիքը: Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչները դեռեւս չեն որոշել՝ որտեղ է կայանալու գագաթնաժողովը:
Տարբերակների թվում, որոնք դիտարկվում էին, բայց մերժվել են անվտանգության նկատառումներով, Պեկինն էր, Փհենյանը եւ Ուլան Բատորը: «Պաշտոնյաների խոսքով՝ ամերիկացի պաշտոնական անձինք դրա փոխարեն հանդես են գալիս ավելի չեզոք վայրի օգտին, ցանկալի է Եվրոպայում, նախընտրելի տարբերակների թվում է Շվեյցարիան»,- նշվում է հրապարակման մեջ: Նախագահ Դոնալդ Թրամփն ինքը հավաստել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը, որը, նրա խոսքով, կկայանա առաջիկա շաբաթներին:
«Ինչպես գիտեք, ես Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու եմ առաջիկա շաբաթներին՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը»,- ասել է նա: «Հուսով եմ, որդ հանդիպումը մեծ հաջողություն կունենա: Դա վիթխարի իրադարձություն կլինի Հյուսիսային Կորեայի համար եւ վիթխարի իրադարձություն՝ ամբողջ աշխարհի համար: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի դա հաջողություն լինի ամբողջ աշխարհի համար, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի կամ Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի կամ Ճապոնիայի համար»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: