Բաժիններ՝

Արևմտյան Ղութայում զինադադար է ձեռք բերվել, զինյալները կհեռանան երեք արվարձաններից. Al Mayadeen

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունն ապրիլի 19-ին զինված կազմավորումների հետ համաձայնության է եկել Դամասկոսի մերձակա Արեւմտյան Ղութայի շրջանում զինադադար հաստատելու շուրջը:

Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ համաձայնությունը նախատեսում է «Ջեբհաթ ան Նուսրայի» գլխավորած ծայրահեղական խմբավորումների զինյալների դուրսբերումը մայրաքաղաքի արեւմուտքի երեք արվարձաններից:

Ավելի վաղ ազգային հաշտեցման պետնախարար Ալի Հեյդարը հայտարարել է, որ Իլդա, Բաբիլլա, Բեյթ Սահեմ եւ Սիդի Միքդադ արվարձանների քաղաքացիական կոմիտեների ներկայացուցիչները հավանություն են տվել անօրինական կազմավորումների անդամների զինաթափման եւ տարահանման պլանին:

Պետնախարարի խոսքով՝ «Արեւելյան Ղութայի ազատագրումից հետո պայմաններ են հասունացել այդ շրջաններում տեղային հաշտեցման իրականացման համար, որոնք մաքրվել են զինված խմբավորումներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30