Թուրք գործարարն «ահաբեկիչ է դարձել» կնոջից բաժանվելու համար
Թուրք գործարարը կնոջը հայտարարել է, որ իբր ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ՖԵՏՕ շարժման անդամ է, որպեսզի ապահարզան ստանա:
Այդ մասին հայտնել է HaberTՖrk թերթը: Հայրի Ուգուրը՝ Պատրաստի հագուստի փորձագետների միջերկրածովյան միության ղեկավարը, 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պուտչից հետո իր կնոջը՝ Հեփշենին, խոստովանել է, որ ինքն այն կազմակերպության հետեւորդն է, որին թուրքական իշխանությունները կասկածում են խռովության կազմակերպման մեջ: Գործարարը հավելել է, որ եթե իրեն ձերբակալեն ահաբեկչության մեղադրանքով, ընտանիքը կկորցնի ողջ կարողությունը: Ամուսնության 29 տարվա ընթացքում նրանք կարողացել էին կուտակել մոտավորապես 200 մլն թուրքական լիր (49 մլն դոլար):
Ստանալով ապահարզանը՝ տղամարդը Հեփշենին ու երկու երեխաներին տեղափոխել է Օռլանդո (ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգ), իսկ ինքը վերադարձել է Թուրքիա, որտեղ ամուսնացել է սիրուհու հետ: Երբ գաղտնիքը բացվել է, նրա նախկին կինը՝ Հեփշենը, հայց է ներկայացրել՝ Ուգուրին մեղադրելով խարդախության, վստահության չարաշահման եւ խաբեության միջոցով ամուսնալուծության հասնելու մեջ: Նշվում է, որ տղամարդը ստիպված կլինի կանգնել դատարանի առջեւ: