
Սի Ցզինպինը Թերեզա Մեյի հետ քննարկել է Սիրիայի հարցը. «Սինհուա»

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ապրիլի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է դարձրել սիրիական հարցի, այդ թվում՝ Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի խնդրի վրա: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհը պահանջում է համապարփակ, արդարացի եւ օբյեկտիվ հետաքննություն»,-նշել է Սի Ցզինպինը: Բացի այդ, կողմերը քննարկել են միջազգային առեւտուրը, կարծիքներ փոխանակել աշխարհում ստեղծված իրադրության շուրջ: Չինաստանի ղեկավարը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը «ոսկե դարաշրջանում» փոխադարձ շփումների հաջող զարգացմանը, որն սկսվել է երկու պետությունների հարաբերություններում:
Սի Ցզինպինը ընդգծել է, որ Պեկինը շահագրգռված է Լոնդոնի հետ փոխգործակցության ընդլայնմամբ՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: