«Ժամանակն է, որ Վաշինգտոնը որոշի, թե տարածաշրջանում ո՞վ է իր իսկական դաշնակիցը». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բաց նամակով դիմել է ամերիկյան «New York Times» թերթի խմբագրին:

«Սիրիայում ի հայտ եկած աղետ» նամակում Չավուշօղլուն նշել է, որ տվյալ թերթի սեպտեմբերի 9-ին հրապարակած «Սիրիայում սարսափելի ավարտը պարզ է» հոդվածում իրավացիորեն ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը սատարողները ռազմական գործողություն են իրականացրել  ընդդիմադիրների  դեմ:

Չավուշօղլուի պնդմամբ` ԱՄՆ-ն հովանավորում է հարձակումներ իրականացնող Ասադի դաշնակիցներին:

Նա մասնավորապես շեշտում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական թևը` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (ԺԻՋ/YPG) վճարած հարկերի դիմաց զենք և օգնություն են ստանում ամերիկացիներից:

Հիշեցնելով Ասադի և ՔԲԿ/ԺԻՋ-ի միջև  հուլիս ամսվա համաձայնությունը՝ նախարարը նշել է. «Ասադն այս կառույցին օգնություն է ուղարկել Իդլիբն ընդդիմադիրներից հետ վերցնելու համար»:

Չավուշօղլուն ակնարկել է, որ նույն Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող ՔԲԿ-ն ահաբեկչական կառույց է դիտարկվել նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից:

Բաց նամակում արտգործնախարարը հայտնել է. «Արդեն ժամանակն է, որ Վաշինգտոնը որոշի, թե տարածաշրջանում ո՞վ է իր իսկական դաշնակիցը»:

Anadoluajans

Տեսանյութեր

Լրահոս