Օբաման վերադառնում է քաղաքական բեմահարթակ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման նորից հայտնվել է քաղաքական բեմահարթակում, մինչեւ նոյեմբերյան միջանկյալ ընտրությունները իր կուսակից դեմոկրատների ընտրարշավին զարկ տալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Իլիոնոյս նահանգում անցկացված հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հորոդորում էր երիտասարդ դեմոկրատներին շարունակել պայքարը հանուն սոցիալական եւ տնտեսական արդարության։

«Ամեն անգամ, երբ մոտենում ենք այդ սկզբունքների իրականացմանը, ինչ որ մեկը ինչ որ մի տեղից սկսում է հետ մղել գործընթացը»,- հայտարարում էր Օբաման։

Կալիֆոռնիայում նախկին նախագահը դեմոկրատներին խրախուսում էր մեծ մասնակցություն ցուցաբերել ընտրություններում։

«Երբ չենք ներկայանում քվեարկության, այդ բաց տեղը լրացվում է ուրիշի ձայներով», հայտարարեց Օբաման՝ նշելով, թե մեծ է հույսը, որ երկու ամսից կունենան հնարավորությունը «քաղաքականության մեջ ողջամտություն մտցնելու համար»՛։

Օբաման այսօր մի տեսակ մրցակցություն է սկսել Թրամփի դեմ, որը հաջորդելով իրեն, չեղյալ է հայտարարել իր նախագահության օրոք գրանցված ձեռքբերումները։
Թրամփը հակառակ կողմից խոսում է ուժեղ տնտեսության մասին։ ՝՝Հանրապետականների ղեկավարությամբ մեր տնտեսությունն այսօր ծաղկում է աննախադեպ արագությամբ՛՛, հայտարարում է Թրամփը՝ միեւնույն ժամանակ նախազգուշացնելով իր աջակիցներին, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը կարող է նրանց տալ իրեն իմփիչմենթի ենթարկելու հնարավորություն։

Ինչպես Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոսներից Լարա Բրաունն է ասում, նոյեմբերյան ընտրություններն իրոք ուղիղ կապ ունեն նախագահի հետ։

«Եվ ինչպես հարցումներն են ցույց տալիս, ասում է նա, 40 տոկոսը ձայն է տալու հանուն Թրամփի, 40 տոկոսը՝ ընդդեմ նրա»։

Թրամփն ու Օբաման ընտրատեղամասերում իրար չեն հանդիպելու որպես հակառակորդներ, սակայն նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում, որտեղ դրված կլինի Կոնգրեսում մեծամասնություն ստանալու հարցը, թեկուզ միմյանցից հեռու, կհանդիպեն որպես քաղաքական ուժեղ ընդդիմախոսներ։

Տեսանյութեր

Լրահոս