
«Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 17-ին կարող են հանդիպել Սոչիում». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին Սոչիում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այո՛, այդ հանդիպումը հնարավոր է, եւ այն նախապատրաստվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին: Նա հաստատական պատասխան է տվել բանակցությունների վայրին ու ամսաթվին վերաբերող հարցերին՝ Սոչի, սեպտեմբերի 17:
Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում:
«Մենք ցանկանում ենք սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական ճանապարհով: Նախագահ Էրդողանը երկուշաբթի Սիրիայի իրադրությունը կքննարկի նախագահ Պուտինի հետ»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերել է NTV հեռուտաալիքը: