«Թուրքիան ճիշտ ժամանակին կստանա S-400 ՀՕՊ համակարգերը». ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտնել է, չնայած Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումներին, Թուրքիան շարունակում է S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի գնման ծրագիրը:
Բորիսովի խոսքով` «Ալմազ-Անտեյ» ընկերության կողմից արտադրվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիա կմտակարարվեն 2019թ.:
«Թուրքիան ստորագրած պայմանագրի համաձայն, ժամանակին կստանա համակարգերը»- ասել է Բորիսովը:
Հիշեցնենք, որ մատակարարման դեպքում Թուրքիան ՆԱՏՕ անդամ պետություններից առաջինը կլինի, որ կունենա S-400 ՀՕՊ համակարգերը: Ռուսական զենիթահրթիռային այս համակարգն ունակ է մինչև 400կմ հեռավորության վրա խոցել աերոդինամիկ թիրախները, մինչև 60կմ կիլոմետր հեռավորության վրա խոցել բալիստիկ թիրախները, որոնք թռչում են վայրկյանում մինչև 4.8կմ արագությամբ, թևավոր հրթիռներ, մարտավարական ու ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներ։ Նրա ռադարի շառավիղը կազմում է մինչև 600կմ: