
Իսրայելի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան՝ բանակցելու Ալիևի և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան՝ հանդիպելու երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ եւ վաղուց է իսրայելական զենք գնում: Նրանց կարծիքով՝ այս այցը նույնպես կապված է նման համագործակցության հերթական փուլի հետ: Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 12-ին եւ 13-ին այցով եղել է Վրաստանում, իսկ այնուհետեւ ժամանել է Ադրբեջան՝ հանդիպելու այդ երկրների նախագահների, պաշտպանության նախարարների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ:
Ադրբեջանի պաշտոնական պետական գործակալությունը՝ AzerTag-ը, եւ երկրի պաշտպանության նախարարությունն առայժմ չեն հրապարակում հանդիպման մանրամասնությունները, եւ BBC-ին չի հաջողվել դրանք պարզել ո՛չ նախարարությունից, ո՛չ էլ նախագահի վարչակազմից: