Բաժիններ՝

Հրթիռահարվածներ Սիրիայում. կան զոհեր և վիրավորներ

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիրիայում հրթիռահարվածներ է հասցրել Եփրատ գետից արեւելք ընկած տարածքին, որտեղ, ինչպես պնդվում է , գտնվում էին իրանական Ահվազում իրականացված ահաբեկչության կազմակերպիչները: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ ահաբեկիչներին հարվածներ հասցնելիս գործի են դրվել բալիստիկ հրթիռներ: Սեպտեմբերի 22-ին Ահվազում ահաբեկչական գործողություն է կատարվել զորահանդեսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձնիք, որոնք գտնվում էին տրիբունայի հետեւում:

Զոհվել է առնվազն 29 մարդ, վերքեր է ստացել եւս շուրջ 60 հոգի: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիեն հայտարարել է, որ Ահվազում ահաբեկչությունը կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս