Բաժիններ՝

Իրանը չի բացառում զուգահեռ SWIFT համակարգի ստեղծման հնարավորությունը

Իրանը չի բացառում զուգահեռ SWIFT համակարգի ստեղծման հնարավորությունը ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին:

«Որքան մենք գիտենք՝ եվրոպացիները նույնպես աշխատում են SWIFT-ի վրա, որպեսզի տեսնեն՝ կարող է արդյոք SWIFT-ը շարունակել աշխատանքն Իրանի հետ, թե հարկավոր է ստեղծել ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման զուգահեռ համակարգ:

Ինչեւիցե, SWIFT-ը կա՛մ կկարողանա շարունակել աշխատանքն Իրանի հետ, կա՛մ էլ Իրանի համար կստեղծվի հաղորդագրությունների փոխանակման զուգահեռ համակարգ: Դա այն է, ինչի վրա մենք առաջվա պես աշխատում ենք»,-ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը: SWIFT-ը տեղեկատվության փոնախակման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգ է: Համակարգի համահիմնադիրներ են 19 երկրների 248 բանկեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս