
ԵՄ-ն ինը անձի դեմ պատժամիջոցներ է սահմանել Դոնբասում ընտրություններ անցկացնելու համար

ԵՄ-ի խորհուրդը դեկտեմբերի 10-ին հաստատել Է նոյեմբերի սկզբին Դոնբասում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ պատժամիջոցների ցուցակում ինը նոր անուն ներառելու վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված որոշումը: Այդ մասին ասված է Խորհրդի որոշման մեջ:
Ցուցակում, մասնավորապես, ներառված են Լուգանսկի ժողովրդական Հանրապետության նորընտիր ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը եւ ինքնահռչակ երկու հանրապետությունների ընտրական հանձնաժողովների ղեկավարները՝ Դոնեցկի ԺՀ-ի ԿԸՀ-ի նախագահ Օլգա Պոզդնյակովան եւ ԼԺՀ-ի ԿԸՀ-ի նախագահ Ելենա Կրավչենկոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: