
ՄԱԿ-ը հաստատեց միգրացիայի մասին համաձայնագիրը

ՄԱԿ-ի միջկառավարական խորհրդաժողովը ավելի քանի 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակությունների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Ես առարկություններ չեմ տեսնում, փաստաթուղթը հաստատված է»,- հայտարարել է Մարոկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան, որը նախագահում է խորհրդաժողովը:
Փաստաթուղթը, որի տեքստը մշակվել էր ՄԱԿ-ի անդամ գործնականում բոլոր անդամ պետությունների վեցամսյա քննարկման ընթացքում, իրավաբանորեն պարտավորեցնող չէ, այլ միայն գլոբալ համագործակցության ճանապարհ է բացում այդ ոլորտում: Ինչպես սպասվում է դաշնագիրը կհաստատվի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում կա 68 միլիոն հարկադիր վերաբնակ, որոնցից 25 միլիոնը փախստականներ են, երեք միլիոնը՝ փախստականի կարգավիճակ հայցողներ եւ 40 միլիոնը՝ ներքին վեաբնակներ: