Բաժիններ՝

Ֆրանսիայի իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ. ձերբակալվել է 354 մարդ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել բենզինի գնի թանկացման դեմ պայքարող ցուցարարների դեմ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում իրավապահները ձերբակալել են 354 մարդ:

France Info ռադիոկայանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ցույցերին մասնակցում է ավելի քան 1500 մարդ:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:

Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս