Բաժիններ՝

Գերմանիայում գործադուլի պատճառով դադարեցվել է հեռընթաց գնացքների երթևեկությունը

Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել է հեռընթաց գնացքների երթեւեկությունը: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի էջում:

«Մենք հենց նոր որոշեցինք ամբողջովին դադարեցնել հեռընթաց գնացքների երթեւեկությունն Գերմանիայի ողջ տարածքում մինչեւ հետագա ծանուցումը: Բոլոր այն գնացքները, որոնք ներկա պահին շարժման մեջ են, կընթանան միայն մինչեւ հաջորդ կայարանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես գրում է DPA-ն, երկաթուղայինների արհմիությունը պահանջում է բարձրացնել ճյուղի աշխատողների աշխատավարձը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31