![](/banners/BeFunky-design.jpg)
Թաիլանդի թագավորը գլխավորել է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/957605.jpg)
Թաիլանդի Մահա Վատչիռալոնգկոն (Ռամա 10-րդ) թագավորը դեկտեմբերի 9-ի երեկոյան գլխավորել է Բանգկոկի պատմական կենտրոնի Թագավորական հրապարակում՝ Դուսիտ պալատի մոտ, Երկրորդ ձմեռային տոնավաճառի՝ «Ուն Այ Ռակ»-ի («Ջերմություն եւ սեր») բացմանը նվիրված 39-կիլոմետրանոց հեծանվավազքը:
Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը: «Ուն Այ Ռակ» տոնավաճառը կշարունակվի մինչեւ հունվարի 19-ը: Դրա հետ կապված միջոցառումներ են անցկացվում նաեւ Թաիլանդի նահանգների մեծ մասում: Հեծանվավազքերին, որոնք նահանգներում կազմակերպվել Էին Բանգկոկի հեծանվավազքի հետ միաժամանակ, մասնակցել է մի քանի հարյուր հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: