
Հարավային Կորեան գալիք տարում 1,1 տրլն վոն կհատկացնի ԿԺԴՀ-ի հետ կապված նախագծերին

Հարավային Կորեան 2019 թվականին 1,1 տրլն վոն (890 մլն դոլար) կհատկացնի ԿԺԴՀ-ի հետ կապված նախագծերին: Այդ մասին հայտնել 1 Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով միավորման գործերի նախարարությանը:
Այդ նպատակների համար հատկացված բյուջեն 2016 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 տրլն վոն գումարը: Դա 15 տոկոսով ավելի է, քան հատկացվել էր ընթացիկ տարում:
Բյուջեի ավելացումը կապված է ավարտվող տարում երկկողմ շփումների ակտիվացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: