
Ոստիկանությունը Brexit-ի կողմնակիցների և հակառակորդների ընդհարում թույլ չի տվել Լոնդոնի կենտրոնում

Ոստիկանությանը դեկտեմբերի 9-ին Լոնդոնի կենտրոնում հաջողվել է բաժանել Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների երթը եւ թույլ չտալ սպասվող ընդհարումները դրանց մասնակիցների միջեւ, թեեւ երկու երթերն էլ երեկոյան ավարտվել են Խորհրդարանական հրապարակում:
Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը: Եվրամիությունից դուրս գալու օգտին քարոզող երթին մասնակցել են աջ ծայրահեղական ակտիվիստ, «Անգլիական պաշտպանության լիգա» արմատական խմբավորման հիմնադիր Թոմի Ռոբինսոնի շուրջ 3 հազար մասնակիցներ: Մյուս երթով, որը հավաքել էր շուրջ 15 հազար մասնակիցների եւ, այդպիսով, թվաքանակով հնգապատիկ գերազանցում էր առաջինին, Լոնդոնի փողոցներով անցել են հմնականում Լեյբորիստական կուսակցության կողմնակիցները եւ հակաֆաշիստները:
Նրանք հանդես են եկել ռասիզմի դեմ եւ երկրում Brexit-ի շուրջը կրկնական հանրաքվե անցակացնելու օգտին՝ Եվրամիությունից երկրի դուրս գալը թույլ չտալու համար: Այս երթի մասնակիցներին պաշտպանում էին «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Վինս Քեյբլը, «Կանաչների» կուսակցության եւ Փլեյդ քամրիի՝ Ուելսի կուսակցության ղեկավարությունը: Երթը նախորդել է Մեծ Բրիտանիայի Համյանքների պալատում Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջը ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ՝ դեկտեմբերի 11-ին նախատեսված քվեարկությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: