
Huawei-ի ձերբակալված կառավարչուհին երդումով հայտարարել է իր անմեղության մասին

Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենը, որը ձերբակալված է Կանադայում, երդմամբ հայտարարել է իր անմեղության մասին եւ հանդես է եկել գրավով ազատ արձակվելու պահանջով՝ նախքան իրեն դատարանի վճռով ԱՄՆ-ին արտահանձնումը:
Այդ մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը: Չինուհուն մեղադրում են այն բանում, որ նա առնչություն ունի Իրանին եւ այլ երկրների ամերիկյան ծագման արտադրանքի մատակարարումների հետ՝ ի խախտումն ԱՄՆ-ի արտահանական օրնեսդրության եւ պատժամիջոցների մասին օրենքների:
Ձերբակալությունը Կանադայի իշխանությունները կատարել են դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնիի խնդրանքով:
Ձերբակալվածը Huawei-ի հիմնադիր Ժեն Չժենֆեյի դուստրն է: Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Իրանի հետ իր բոլոր գործառնությունները կատարվել են «ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի օրենքներին, կանոններին եւ պատժամիջոցներին խստիվ համապատասխան»:
Դեկտեմբերի 8-ին ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը նաեւ կանչել է Կանադայի դեսպանին՝ պահանջելով «անհապաղ ազատ արձակել ձերբակալվածին, ապահովել նրա իրավունքների պաշտպանումը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: