Բաժիններ՝

ԱՄՆ-ի հարավ-արևելքի ավելի քան 300 հազար բնակիչ է առանց լույսի մնացել ձնատեղման պատճառով

ԱՄՆ-ի հարավ-արեւելքում մոլեգնում է ձնամրրիկը, ինչի պատճառով չեղյալ է հայտարարվել մոտավորապես 1700 ավիաչվերթ, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ:

Flight Aware կայքի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով շուրջ 1700 ավիաչվերթ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարված դեկտեմբերի 9-ի երեկոյի դրությամբ: Դրանց մեծ մեծ մասը ուղեւորվում էր դեպի Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա եւ Վիրջինիա կամ այնտեղից:

Ամբողջ երկրում հետաձգվել է ավելի քան 2100 ավիաչվերթ: էլեկտրականության անջատումների հիմնական մասը բաժին է ընկել Հյուսիսային Կարոլինային՝ ավելի քան 183 հազար անջատում:

AccuWeather-ի օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ սաստիկ ձնատեղումն ընդգրկել է Հարավային Ապալաչների շրջանից մինչեւ Հյուսիսային Կարոլինայի արեւմտյան Պիեմոնտ եւ Վիրջինիայի հարավ-արեւմուտք ընկած տարածքը: Սպասվում է, որ ձյան ծածկույթի բարձրությունը կհասնի 30-ից մինչեւ 45 սանտիմետրի, Հյուսիսային Կարոլինայի շրջանում ձյան ծածկույթի հաստությունը կարող է գերազանցել 60 սանտիմետրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս