Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 29-ին կմեկնի Ռուսաստան:
ԵՄ-ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այն կարծիքին է, որ ԵՄ-ն ստեղծված իրավիճակում կարող է առաջատար դեր ստանձնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնն այն կորցրել է:
Մահմեդական բնակչության ներքին արմատականացումն ամենամեծ հիմնախնդրիներից մեկն է Եվրամիության համար, որը ծառացած է ազգային իշխանությունների հանդեպ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Twitter-ի իր օգտահաշվում խոստովանել է, որ թխելու շնորհք չունի:
Պակիստանն սկսել է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում:
Շվեյցարիայի Բեռն քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված Էրդողանի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ բացված պաստառի հետ:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրության համաձայն` արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մարտի 24-ից սկսել են քվեարկությունը Սահմանադրական հանրաքվեում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը հանգստանում է որպես պետության ղեկավար ութամյա պաշտոնավարումից հետո, մեկնել Ֆրանսիական Պոլինեզիայի Տետիրոա կղզի, որտեղ զբաղվելու է Սպիտակ տան ղեկավարի դերում իր կյանքի մասին հուշեր գրելով:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող մարտերի հետևանքով թուրք զինվոր է սպանվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է «կանանց քսանյակի» գագաթնաժողովին, որն ապրիլին տեղի է ունենալու Բեռլինում:
Գերմաիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հորդորել է գերմանաբնակ թուրքերին ապրիլի 16-ին «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այն կարծիքին է, որ Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը թույլ կտա ստեղծել ավելի համախմբված ազգ, որը, պահպանվելով ներկայիս սահմաններում, կդառնա «մի ուժ, որին անկարելի կլինի կանգնեցնել»:
Առնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Շվեյցարիայի Բեռն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը քննադատող բողոքի ակցիայի կազմակերպման հետ:
Կորեայի Հանրապետության դատախազությունը պաշտոնական պահանջագիր է ուղարկել դատարան երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալման թույլտվություն տալու մասին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է հրավիրել երկրում ներգաղթի վերահսկման հարցում դրական դինամիկայի վրա՝ նշելով, որ «շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների տարածք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով երկրում կարող է հանրաքվե անցկացվել:
Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ավելի քան համոզիչ հաղթանակ է տարել Սաարի Ֆեդերալ Երկրամասի լանդտագի (երկրամասի խորհրդարան) ընտրություններում:
Անկարան Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության հանգուցային գործընկերներից մեկը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 27-ին մտադիր է հայտարարել Սպիտակ տանը նոր հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին` օժտված իշխանական լայն լիազորություններով, որի խնդիրը կլինի պետության ղեկավարի հանգուցային նախընտրական խոստումների իրականացման ուղիների որոնումը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է հարյուրավոր մարդկանց ձերբակալումները, որոնք մարտի 26-ին հանրահավաքի էին դուրս եկել կոռուպցիայի դեմ:
ՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ:
Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել:
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի բնակչուհի Թիֆանի Չժանը իր գերմանամկանը բնակեցրել է ննջարանով, լոգարանով, ճաշասենյակով եւ պատշգամբով երկհարկանի տիկնիկային տնակում՝, ինչպես նաեւ նրան սովորեցրել է գդալ եւ բաժակ գործածել:
Երբ մենք խոսում ենք կայացած ժոդովրդավարությունից, մշտապես Միացյալ Նահանգները բերում ենք՝ որպես փայլուն օրինակ։ Իրականում հենց այդպես էլ կա։ ԱՄՆ-ում ժողովրդավարական բոլոր ինստիտուտներն էլ կայացած են, ունեն հարյուրամյակների պատմություն, իսկ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները բացարձակ արժեք են։
«Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքայի վրա ծավալուն հարձակումը նախատեսվում է սկսել 2017թ. ապրիլին, հայտնել են ԱՄՆի աջակցությամբ գործող Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։ ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել են, որ քուրդ և արաբ աշխարհազորայիններին հաջողվել է ԻՊի գրոհայիններից գրեթե ամբողջությամբ հետ գրավել Ռաքքայի մատույցների Ալ Քարմա քաղաքը, ինչը դիտարկվում է որպես […]
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) աշխատակիցներն սկսել են ձերբակալել Մինսկի Հոկտեմբերյան հրապարակ եկող քաղաքացիներին, որոնք պահանջում են ազատ արձակել մարտի 25-ի բողոքի գործողության՝ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված անձանց:
Եմենի կառավարական ուժերի դեմ պայքարող «Անսար Ալլահ» (հոուշիներ) խմբավորման հսկողության տակ գտնվող Սանայի անվտանգության դատարանը «պետական դավաճանության համար» մահապատժի է դատապարտել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ հարձակում իրականացրած ահաբեկիչ Ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է առանց հանցակիցների, մարտի 26-ին BBC News-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունից։