
Փաշինյանն ու Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»,- գրել է նա՝ հավելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 23. Januar 2019