
Հրապարակվել է Թուրքիայի սեյսմիկ ռիսկի նոր քարտեզը

Թուրքիայում 22 տարվա ընդմիջումից հետո թարմացվել է երկրի սեյսմիկ ռիսկի քարտեզը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Համաձայն նոր հրապարակված քարտեզի՝ Թուրքիայի 46 նահանգներում նվազել է երկրաշարժի հավանականության ռիսկը, 6-ում՝ ավելացել:
Քարտեզում տարբեր աստիճանի ռիսկային նախանգների թիվը նախկին 46-ի փոխարեն նվազել է՝ հասնելով 26-ի: Իսկ նախկին քարտեզով շատ վտանգավոր գնահատված 42 նահանգների փոխարեն այս անգամ շատ վտանգավոր է համարվել 17-ը:
Եթե 1996 թվականի սեյսմիկ քարտեզում վտանգավոր խմբում են եղել երկրի շենք-շինությունների 44 տոկոսը, ապա այս անգամ միայն 26 տոկոսն է ընդգրվվել այդ խմբում: