Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ․ Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ:
Մեկ անձի բռնապետության հաստատմանն ուղղված այս քայլերը վառ վկայությունն են, որ վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և իշխանության պահպանելու համար հենվում է բացառապես ուժային կառույցների վրա:
Ակնհայտ է նաև, որ այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ»:

