Բաժիններ՝

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Պուտինին. AFP

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա Ռուսաստանի պետության ղեկավարի այցի ժամանակ: Այս մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով պապի մամուլի քարտուղար Ալեսանդրո Ջիզոտիին:

«Ես կարող եմ հավաստել, որ սուրբ հայրը (Ֆրանցիսկոս պապը) Վատիկանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ունկնդրության կընդունի հուլիսի 4-ին»,- մեջբերում է գործակալությունը Ջիզոտիի խոսքը: Ավելի վաղ Կրեմլում հավաստել են Իտալիա այցելելու՝ նախագահի պլանները, սակայն այցի ժամկետների եւ Վատիկան այցելելու՝ Պուտինի պլանների մասին չեն հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս