Փորձագետները նախազգուշացրել են միջուկային պատերազմի սանձազերծման ռիսկերի աճի մասին
Գերմանացի փորձագետները կարծում են, որ ատոմային զենքի կիրառման ռիսկը վերջին ժամանակներս աճել է, նրանք Գերմանիայի կառավարությանը կոչ են անում ավելի ակտիվ ջանքեր գործադրել միջուկային սպառազինություների մրցավազք թույլ չտալու համար:
Այդ մասին ասված է 2019-ի խաղաղության հարցերի շուրջը՝ հունիսի 4-ին հրապարակված փորձագիտական զեկույցում, որի պատրաստմանը մասնակցել են Գերմանիայի չորս ինստիտուտներ. Բոննի Փխարկի միջազգային կենտրոնը, Հեսենի Խաղաղության եւ հակամարտությունների հետազոտության հիմնադրամը, Համբուրգի համալսարանին կից Խաղաղության եւ անվտանգության քաղաքականության ուսումնասիրման ինստիտուտը եւ Դույսբուրգի Զարգացման եւ խաղաղության ինստիտուտը:
«Սառը պատերազմից հետո միջուկային տերությունների միջեւ համաձայնեցված զինաթափումն արգելափակված է, եւ սպառազինությունների նոր մրցավազք Է նշմարվում. սպառազինությունների վերահսկողության բնագավառում գոյություն ունեցող համաձայնագրերը լուծվում են կամ էլ շուտով կլրանան դրանց ժամկետները. տարածաշրջանային ճգնաժամերն սպառնում են սրվել»,- ասված է զեկույցում: Փորձագետների կարծիքով՝ այն բանի ռիսկերը, որ միջուկային աղետ տեղի կունենա, էապես աճել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: