Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը, որն այցով գտնվում է ԿԺԴՀ-ում, այդ երկրի սպորտի նախարարին է հանձնել նվեր, որը նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինդեքսում Հայաստանը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խմբում ամենաարդյունավետ 20 երկրների շարքում է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտված «Ուղիղ գիծը» տեւել է գրեթե չորս ժամ:
«Որևէ մեկը Հայաստանին չի պատժելու, եթե նա Իրանի հետ տանի այն քաղաքականությունը, որը բխում է Հայաստանի և Իրանի շահերից։ Դա տեսականորեն հայտարարվում է, ու Իրանի կողմից քայլեր մենք տեսնում ենք։ Արաբական աշխարհի հետ մենք ունենք առանձնահատուկ հարաբերություններ, և ոչ ոք չի զարմանա, Հայաստանին չի պատժի, եթե Հայաստանն այդ կարծիքը հայտնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հունիսի 15-ին նշել է պատմության մեջ առաջին միջկորեական գագաթնաժողովի 17-րդ տարեդարձը՝ որպես ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման պայման առաջադրելով Փենյանի կողմից միջուկային եւ հրթիռային հետագա փորձարկումների դադարեցումը։
Առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել առանց արտաքին միջամտության:
«Սրանք մեզ համար ազդանշան պետք է լինեն, թե մենք ինչ անենք, միայն բանակցությունների վրա շեշտը չպետք է դնել: Պետք է կարողանանք այնպես անել, որ Ադրբեջանին բերենք բանակցային սեղանի շուրջ, իսկ նա այսօր չի ցանկանում բանակցությունների միջոցով խնդիրը լուծել: Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի սցենարներին: Մենք պետք է հասկանանք, որ հասել ենք այն կետին, երբ Ադրբեջանի հասարակությունն էլ պետք է փոփոխվի, և Մինսկի խմբի համանախագահներն էլ պետք է գիտակցեն, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեն, որ Ադրբեջանում իրավիճակը փոխվի»,- ասաց Թևան Պողոսյանը:
WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժինը՝ Vault 7 ընդհանուր վերտառությամբ։
Կատալոնիայի ինքնավար հանրակցության կազմի մեջ մտնող Բերգ մունիցիպալիտետի քաղաքապետարանը մեծ ցուցատախտակ է տեղադրել, որի վրա հետհաշվարկ է սկսվել մինչեւ տարածաշրջանի անկախության շուրջ անցկացվելիք հանրաքվեն:
ԱՄՆ-ում աճող ռուսատեցությունը դարձել է այնտեղ սրվող ներքաղաքական պայքարի արդյունքը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը բացառել է այն բանի հնարավորությունը, որ հունիսի 14-ին քաղաքի արեւմուտքում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհն ահաբեկչության հետեւանք էր:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին կոչ է արել արաբական երկրներին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հունիսի 15-ին եվրոպացի պատգամավորները քվեարկությամբ չեղարկել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի խորհրդարանական անձեռնմխելիությունը:
Թուրքիայի քեմալական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին 25 տարվա ազատազրկման դատապարտելու՝ Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի որոշումը:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն խստիվ քննադատել է ընտրական օրենսդրության այն ուղղումները, որոնք մշակվել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության կողմից։
Մըհչըն նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին վերջին շրջանում վերանորոգվել էր տեղի հայերի և Դիարբեքիրի բնակիչների ջանքերով, սակայն 2015թ. նոյեմբերի 28-ին սկսված և 103 օր տևած բախումների պատճառով պատմական կառույցը դարձյալ մեծ վնասներ է կրել:
Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին զորակցություն է հայտնել Լոնդոնի արեւմտյան մասում գտնվող Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհի հետեւանքով տուժածներին:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ սկսել է Անկարայից դեպի Ստամբուլ «արդարության երթը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15-րդ անգամ «Ուղիղ գծով» պատասխանում է ռուսաստանցիների հարցերին։
Լիտվայի խորհրդարանի 14 պատգամավորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել վերջին մի քանի օրերի ընթացքում բանտարկված՝ լրագրող Աֆղան Մուխթարլըին և ադրբեջանական ոստիկանության կողմից կալանավայրում բռնությունների ենթարկվող Նիջաթ Ամիրասլանովին:
Կատարն ԱՄՆ-ի հետ ստորագրել է մերձավորարեւելյան երկրին 12 միլիարդ դոլարի F-15 կործանիչների մատակարարման պարտավորագիր:
Եվրամիությունը հունիսի 15-ից իր երկրների քաղաքացիների համար վերացրել է շարժական ռոումինգը Միության ամբողջ տարածքում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի նախկին խորհրդական Այշե Յըլմազը գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել է:
Ադրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի հնարավոր կապերը, սկսել է նախագահի կողմից արդարադատության հավանական խոչընդոտման ստուգումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ի երեկոյան այցելել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների փոխղեկավար Սթիվեն Սքալիսին, որն օրհասական վիճակում գտնվում է Վաշինգտոնի MedStar բժշկական կենտրոնում: