
Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Մոսկվա

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Ռուսաստան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Այցը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 7-ը ներառյալ, առաջինն է դարձել անցյալ տարվա մարտին Չինաստանի նախագահի պաշտոնում Սի Ցզինպինի ընտրվելուց հետո:
Այցի ծրագրով հանդիպում է նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն էներգետիկայի հարցերը, լայնաֆյուզելյաժային ինքնաթիռի եւ ծանր ուղղաթիռի համատեղ նախագիծը, առեւտրատնտեսական հարաբերությունների վիճակը, տիեզերքը եւ ենթակառուցվածքը:
Առավել ընդգրկուն թեմաների թվում են՝ Եվրասիական տնտեսական միության կառուցումը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ զուգորդելը եւ Կորեական թերակղզու իրադրությունը: Այցի ընթացքում կողմերը կստորագրեն շուրջ 30 փաստաթուղթ, ինչպես նաեւ հայտարարություն ռազմավարական կայունության ամրապնդման մասին:
Սի Ցզինպինը պատվավոր հյուրի կարգավիճակում նաեւ կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքին եւ ելույթ կունենա լիագումար նստաշրջանում: