«Պետությունների ղեկավարների հանդիպման հարց այս պահին չկա». Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին հայտարարություն անելու օրը մոտենում է։

«Ես նախընտրում եմ հարգել բոլոր կողմերին՝ և՛ բանակցող մյուս կողմին, և՛ համանախագահներին, և լինել հավատարիմ պայմանավորվածություններին»,- ասաց նախարարը։

Պետությունների ղեկավարների հանդիպման հարց, ըստ նրա, այս պահին չկա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված կետին, որ նրանք Ադրբեջանում հանդիպել են Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, Զ.Մնացականյանը նշեց, որ դա նոր ձևակերպում չէ, և առաջին անգամ չէ, որ նրանք հանդիպում են։

Նա նշեց, որ ադրբեջանական համայնքը մասնակցել է Ադրբեջանի նախագահի ընտրություններին, բայց եթե խողովակ չունի արտահայտելու իրենց դիրքորոշումները, դա անհասկանալի է։

 

Տեսանյութեր

Լրահոս