Բաժիններ՝

Բալիում մոտ 2000 օտարերկրացի դիմել է իշխանություններին վիզայի ժամկետը երկարաձգելու համար

Վերջին շաբաթների ընթացքում Բալիում միգրացիոն ծառայության գրասենյակները լի են հարյուրավոր օտարերկրացիներով: Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուրջ 2 հազար քաղաքացիներ դիմել են երկրի իշխանություններին՝ խնդրանքով երկարաձգելու վիզայի ժամկետը:

Այդ խնդրանքը պայմանավորված է սահմանների փակ լինելու պատճառով իրենց երկրներ վերադառնալու անհնարինությամբ: Ինչպես տեղեկացնում է Ինդոնեզիայի Արդարադատության և մարդու իրավունքների նախարարությունը, փետրվարից սկսած՝ 1830 մարդ դիմել է, այսպես կոչված, արտակարգ իրավիճակով պայմանավորված կեցության թույլտվություն ստանալու համար:

Դիմողների 80 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են, այնուհետև Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների:

Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 579 է, գրանցվել է 49 մահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031