
Պոլսի հայոց պատրիարքարանի առցանց պատարագը

Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ անցկացվող միջոցառումներից անմասն չի մնացել նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Այս միջոցառումների շրջանակենրում մարտի 22-ին պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի անցկացրած կիրակնօրյա պատարագն ուղիղ հեռարձակվել է պատրիարքության Facebook սոցցանցի պաշտոնական էջով: Այս քայլի նպատակը հավատացյալներին հեռակա մասնակից դարձնելն է պատարագին:
Համայնքին հղած իր խոսքում Սահակ 2-րդ պատրիարքը մասնավորապես ասել է. «Այս վիճակի հետ կապված պետք է ինչ-որ բան անեինք և մեք ընտրեցինք այսօրվա տեխնոլոլոգիաները ու սոցմեդիայի միջոցով կապվեցինք ձեզ հետ: Մեր այս միջոցառումներին ու քարոզներին կարող եք հետևել ձեր տանից: Դուք չեք կարողանում եկեղեցի գալ, մենք էլ մտադիր ենք եկեղեցին բերել ձեզ մոտ»:
Ավելացվենք, որ Թուրքիայում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1236-ի, իսկ վիրուսի հետևանքով մահացածների թիվը՝ 30-ի: