Չինաստանի բնակչուհին՝ մկրատը գլխի մեջ, կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց եւ հաջողությամբ տարել է վիրահատությունը:
«Ռուս-թուրքական հագեցած հարաբերությունները թուլացնում են Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ցանկացած հարմար առիթի դեպքում փորձում է Թուրքիային պարտադրել ինչ-որ քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման համար»:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարում Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողության մասնակցելն ու այն աշխարհին ներկայացնելը:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ապրիլի 6-ին 75 հազար եվրո գրավի դիմաց դուրս է եկել Նոյմյունսթեր գերմանական քաղաքի բանտից:
2018 թվականին Ատլանտիկայում փոթորկային ակտիվությունն, ինչպես եւ 2017 թվականին, բարձր կլինի երկարաժամկետ միջին ցուցանիշներից, կանխատեսում են ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի համալսարանի (CSU) փորձագետները, որն այդպիսի նյութեր է հրապարակում արդեն 35 տարի:
ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի վիճակը բժիշկների կողմից այլեւս չի գնահատվում որպես օրհասական. նա արագորեն ապաքինվում է
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Միլլերի, Վիկտոր Վեկսելբերգի, Անդրեյ Կոստինի եւ Սուլեյման Քերիմովի, ինչպես նաեւ Օլեգ Դերիպասկայի նկատմամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրան ծննդյան օրվա առթիվ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակել է Սերգեյ Կոպիրկինին, որը կփոխարինի Իվան Վոլինկինին:
Եվրամիությունն ապրիլի 6-ին ընդլայնել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ավելացնելով մեկ ֆիզիկական եւ 21 իրավաբանական անձ:
«Հյուսիսային հոսք 2» (Nord Stream 2) գազատարը, եթե այն կառուցեն, կխախտի թափանցիկության եւ դրանից օգտվելու հնարավորության հավասարության սկզբունքները:
Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանին ապրիլի 6-ին բախումներ են սկսվել բողոքի գործողություններին մասնակցող պաղեստինցիների եւ իսրայելական անվտանգության ծառայությունների միջեւ:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ֆրանսիայի ղեկավարի՝ մայիսին Ռուսաստան կատարելիք այցը:
«Հայ-թուրքական արձանագրություններով նաև կատարվեց մի բան, որին ՀՀ-ում շատ քիչ ուշադրություն են դարձնում. դա այն է, որ ՀՀ-ն փաստացիորեն ճանաչեց Թուրքիայի սահմանները և ընդունեց, որ այլևս չունի հողային պահանջ Թուրքիայից, որն անուղղակիորեն կարող է վերաբերվել նաև Ադրբեջանին»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ է համարում Սերգեյ Սկրիպալի կենդանիների հետ կապված իրադրությունը, որոնց, բրիտանական մամուլի տեղեկատվությամբ, դիակիզել են՝ դրանով իսկ փաստորեն ոչնչացնելով հանցանշանները, տեղեկացնում է անելով «Ինտերֆաքս»-ին:
«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շինարարության մեջ կատարված ներդրումները, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիան սկսել է կառուցել Թուրքիայում, արդեն հասել են գրեթե 3 մլրդ դոլարի:
Գերմանիան մտադիր է 2,5 մլրդ դոլար ընդհանուր գումարով MQ-4C Triton չորս անօդաչու թռչող սարք գնել ԱՄՆ-ից, որոնք նախատեսված են ծովային պարեկության համար:
Վաշինգտոնի եւ Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում:
Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն 24 տարվա բանտարկության է դատապարտվել մեղադրանքների 18 կետով:
Վրաստանի Տղիբուլի քաղաքի «Մինդելի» ածխահանքում հանքագործների զոհվելու պատճառով հանրապետության կառավարության կողմից ապրիլի 6-ին հայտարարված Սգո օրվա կապակցությամբ խոնարհված են երկրի պետական հիմնարկների դրոշները։
Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, որը մասնակցում էր Mare Sicuro («Հանդարտ ծով») գործողությանը, լույս ապրիլի 6-ի գիշերը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը, ինչի հետեւանքով զոհվել է դրա անձնակազմի հինգ անդամներից մեկը:
Տոկիոյում կյանքի 83-րդ տարում վախճանվել է ռեժիսոր Իսաո Տակահատան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեն է նետել պատրաստված ճառի մի էջը Արեւմտյան Վիջինիայում հարկային քաղաքականությանը նվիրված կլոր սեղանի նիստի ժամանակ:
Երեկ՝ 2018թ. ապրիլի 4-ին ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածել են տեղեկություն ապրիլի 3-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին:
50 հազարից ավելի բնակիչներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութայի շրջաններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։
Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը «հարգում եւ ենթարկվում է» Գերմանիայի դատարանի այն վճռին, որ խռովության մեղադրանքը չի կարող հիմք լինել Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Իսպանիային հանձնելու համար: