Առնվազն 200 մարդ է զոհվել Ալժիրի հյուսիսում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննարկմանն են ներկայացրել Սիրիայի դեմ ուժի կիրառման մի քանի տարբերակ՝ ի պատասխան Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման:
85 տարեկան հասակում մահացել է բուլղարացի կոմպոզիտոր Տոնչո Ռուսեւը՝ Ֆիլիպ Կիրկորովի առաջին երգերի հեղինակը:
Միլիարդատեր եւ Գերմանիայի Tengelmann Group հոլդինգի ղեկավար Կառլ Էրիվան Հաուբը, հոլդինգ , որի մեջ է մտնում OBI շինանյութերի խանութների ցանցը, Ալպերում հանգստանալու ժամանակ կորել է Շվեյցարիայի եւ Իտալիայի սահմանին:
Իսրայելցի զինվորականները ապրիլի 11-ին Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական օբյեկտների ի պատասխան սահմանում ֆուգասի պայթեցման:
Յուլյա Սկրիպալը, որը ապրիլի 10-ին դուրս է գրվել Սոլսբերի քաղաքի հիվանդանոցից, տեղափոխվել է բրիտանական ռազմակայաններից մեկի հոսպիտալ, որտեղ նա գտնվում է զինծառայողների հսկողության ներքո:
Սիրիայի Արեւելյան Ղութայի այն բնակիչները, որոնք հրաժարվել են լքել իրենց տները, ապրում են փլատակների վրա. տներն ավերված են, չկան առաջին անհրաժեշության իրեր:
Բրազիլիայի Բելեն քաղաքում ապրիլի 10-ին առնվազն քսաներեք մարդ է սպանվել բանտից կալանավորների զանգվածային փախուստի փորձի հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Լոնդոնին ավելի շատ ապացույցներ են անհրաժեշտ Սիրիայում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ, որպեսզի նա միանա այդ երկրին հարվածներ հասցնելուն:
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Մի-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
Սիրիայի երկնքում գործնականում դադարել են օդային փոխադրումները: Այս մասին վկայում են Flightradar24 պորտալի տվյալները:
Սիրիայի Դումա քաղաքում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ փոխզիջումային բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էր Շվեդիան եւ որը պաշտպանել էր Ռուսաստանը, հարկավոր թվով ձայներ չհավաքեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապրիլի 10-ի նիստում:
Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկել են երկրի նախագահի արտահերթ ընտրությունները:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ անկախ Անվտանգության խորհրդի գործողություններից Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Դոումայի քիմիական հարձակմանը: Այս պահին նախագահը շարունակում է խորհրդակցել ամերիկյան ռազմական վերնախավի հետ այս հարցի շուրջ:
Սաուդյան Արաբիան առաջին անգամ Կաննի կինոփառատոնին կներկայացնի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր:
Գինեսի ռեկորդների գրքի վարկածով՝ Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել է մոլորակի ամենատարեց տղամարդը:
Գինեսի ռեկորդների գրքի վարկածով Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել է մոլորակի ամենատարեց տղամարդը:
Չինաստանում՝ Տիբեթի Նգարիի օկրուգի (Տիբեթի Ինքնավար Շրջան, Հարավարեւմտյան Չինաստան) Զանդա քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա հնագետները հայտնաբերել են հնադարյան դամբարաններ, որոնք ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեն:
2030 թվականին համաշխարհային բարեկեցության մոտավորապես երկու երրորդը կվերահսկվի բնակչության 1 տոկոսի կողմից:
Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ մոտավորապես 16 միլիարդ դոլար են կորցրել մի խումբ ռուսաստանցիների, ընկերությունների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ օրերս Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:
«168 Ժամի» աղբյուրների համաձայն՝ Եվրամիությունն առանձնապես դեմ չէ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելու հեռանկարին, քանի որ, ըստ Եվրամիության, խնդիրը ոչ թե անձերն են, այլ քաղաքականությունները:
Ավելի քան 137 հազար սիրիացիներ, որոնք մարտական գործողությունների պատճառով լքել են Աֆրինը, հումանիտար օգնության կարիք ունեն:
Հոլանդիայի արտգործնախարարությունը Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող իր քաղաքացիներին ուղղված զգոնության կոչ է արել։
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն, որին մասնակցելու է նաև օպերային հայտնի երգիչ Էլի Բերբերյանը:
Չինաստանը Հարավչինական ծովի վիճելի կղզիների իր երկու ամրացված դիրքերում հատուկ սարքավորանք է տեղակայել, որը կարող է խանգարումներ ստեղծել կապի եւ ռադիոտեղորոշման համակարգերի համար:
Իրանի գերագույն ղեկավարի օգնական Ալի Աքբար Վելայաթին ապրիլի 10-ին հայտարարել է, որ Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը, որը նա հասցրել է Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային:
Ռուս զինվորականները Սիրիայի երկնքում արգելափակում են ամերիկյան որոշ անօդաչուների ազդանշանները՝ դժվարացնելով ԱՄՆ-ի ռազմական գործողությունները:
Թուրքիայում շարունակում են արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ ռուս պաշտոնյան հույս էր հայտնել, որ Թուրքիայի զինուժը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին։
Ապրիլի 10-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կառաջարկի սիրիական Դումայում քիմիական գրոհի վերաբերյալ հաղորդումների թափանցիկ հետաքննություն անցկացնելու պահանջով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջարկությունը, որն Անկարային առաջարկել է սիրիական Աֆրինը հանձնել Դամասկոսի հսկողությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: