Հավայիիում տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարված Կիլաուեա հրաբխի ժայթքման սաստկանալու պատճառով:
ԿԺԴՀ-ն կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի շուրջը ձեռքբերված համաձայնությունը, եթե նա շարունակի պահանջել միակողմանի կարգով Կորեական թերակղզու միջուկազերծումը:
Եվրամիությունը (ԵՄ) եւ Իրանը Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել առաջիկա շաբաթներին մշակելու գործնական որոշումներ, որոնք թույլ կտան շարունակել ներդրումներն այդ երկրում եւ պարտավորագրերի կնքումը:
Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հնդիկ զինվորականը փրկել է հնգամյա երեխային, որը քիչ էր մնում գնացքի տակ ընկներ:
Ամերիկյան եւ բրիտանական մամուլում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ մայիսի 19-ին արքայազն Հարրիի հետ ամուսնացող Մեգան Մարքլի հայրը որոշել է չժամանել նրա հարսանիքին եւ նրան պսակադրության չուղեկցել:
Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը թողարկել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի պատկերներով նոր նամականիշեր՝ հատուկ նրանց հարսանիքի առթիվ, որը նախատեսված է մայիսի 19-ին:
Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՌԴ իշխանությունները հրաժարվեն Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունից, եթե Փաշինյանն այդ հարցը բարձրացնի Պուտինի հետ հանդիպմանը, քանի որ դա հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիր է համարում, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ այդ հարցում արդեն որոշ հանգամանքներ փոխվել են ապրիլյան պատերազմից հետո:
Իրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչ յուրաքանչյուր անհրաժեշտ մակարդակի, եթե Եվրամիության հետ բանակցություններն անհաջողության մատնվեն:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է ապարտեիդի քաղաքականություն և պաղեստինցիների նկատմամբ հանցագործություններ իրականացնելու մեջ:
«Հանդիպմանը հնչեցին հարաբերությունների շարունակականության մասին հավաստիացումներ, ինչը բնական էր, բացի մեկ արտահայտությունից, որը պարոն Փաշինյանն ասաց»:
Սիրիայի ագրարային հատվածին այդ երկրում զինված հակամարտության ընթացքում հասցված վնասը կազմել է 16 մլրդ դոլար:
Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված նոր միջազային հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին:
Հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին:
Պաղեստինցի ցուցարարները մայիսի 15-ին շարունակում են բողոքի ակցիաները Իսրայելի հետ սահմանին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի՝ չնայած այն բանին, որ երկրների միջեւ հարաբերությունները շատ բարդ են:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել 1, որ իր երկիրը կշարունակի կատարել միջուկային գործարքի գծով իր պարտավորությունները, քանի դեռ այդ համաձայնագիրն օգուտ է բերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալլահում հոսպիտալացվել է միջին ականջի վիրաբուժական գործողություն անցկացնելու համար:
Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային ծրագրի գործարքից:
Թուրքիայում ձերբակալում և երկարատև ազատազրկման են ենթարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ նկարահանումներ արած և տեսաձայնագրությունները համացանցում տեղադրած մարդկանց:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ին հավաստիացրել է, որ Պեկինը կարող է Փհենյանին տնտեսական օգնություն ցուցաբերել նույնիսկ նրա միջուկազերծման միջանկյալ փուլերում:
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Անկարայի դատախազությունը իրավապահ մարմիններին լիազորել է ձերբակալել 72 գործող և նախկին զինվորականների:
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում բողոքի ելած պաղեստինցիների նկատմամբ եւ այդ կապակցությամբ հետաքննություն է պահանջել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ):
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 15-ին պատրաստվում է այցելել կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված, բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ հավաստել են երկու երկրների հանձնառությունը իրանական միջուկային գործարքին՝ դրանից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին: