ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել պաշտպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը եւ եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից:
Բոլոր օպարերկրացի քաղաքացիները, ներառյալ զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Թաիլանդի տարածքում, կգրանցվեն թագավորության պաշտպանության նախարարության տվյալների հատուկ պահոցում՝ ազգային անվտանգության մակարդակի բարձրացման նախագծի շրջանակներում:
Մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր, որը տանումէ կողմերի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման:
Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն այս տարի կազմել է 200-300 միլիոն դոլար:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Եվրասիական տնտեսական միությունը եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Հարավային Կորեայի հարավ – արեւելքում գտնվող քիմիական գործարանում առնվազն 13 մարդ է տուժել գազային քլորի արտահոսից, պատահարի վայրում աշխատում է տեղանքի հատուկ մշակման խումբը:
Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի աշխատակիցները մայիսի 16-ին մի խումբ լրագրողների ցուցադրել են ոսկու պահոցը, որը խոշորագույնն է համարվում աշխարհում:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Բրյուսելին հայտնել, որ պատրաստ են 2021 թվականից հետո մնալ ԵՄ-ի Մաքսային միությունում իռլանդական հարցի չլուծվածության պատճառով:
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին ի պատասխան հրեական պետության դիրքերի գնդակոծման:
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում պահանջում է, որ Փհենյանը կես տարվա ընթացքում երկրի սահմաններից դուրս բերի իր միջուկային մարտագլխիկների, ճառագայթաակտիվ նյութերի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների գոնե մի մասը:
Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ:
Արդի աշխարհում ընկճախտի արմատը կրթության մատերիալիստական համակարգն է, մինչդեռ «հույզերի հիգիենայի» դասավանդման հիման վրա դրա փոփոխումը լավագույն դեղամիջոցն է մարդկությանը համակած հիվանդության դեմ:
«Թրամփի հայտարարությունում ամրագրված էր ամերիկյան կողմի ցանկությունը: ԱՄՆ-ը տրամադրված է աշխատել ՀՀ նոր իշխանությունների հետ, հատկապես, երբ հայաստանյան զարգացումներին ռուսական չմիջամտությամբ հնարավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում փոքր-ինչ կթուլանա»:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադում ընթանում է կանանց ավտոմեքենաների՝ երկրում առաջին ցուցահանդեսը:
2017 թ. մայիսի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանի թիկնապահներն առանց դրդապատճառի հարձակվեցին և դաժանորեն ծեծեցին քուրդ և հայ ցուցարարներին, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարներից ինը լուրջ վնասվածքներ ստացան…
Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում ընթանում է աշխարհում առաջին ձայնամեկուսիչ թունելի շինարարությունը, որը նախատեսված է արագընթաց գնացքների երթեւեկության համար:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր հաստատել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տալով հնարավորություն տարբեր ոլորտներում խորը համագործակցության համար:
Ադրբեջան է այցելել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորած պատվիրակությունը:
Եվրամիությունը պետք է պատրաստ լինի Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետեւանքներին:
Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը՝ մաղթելով նրան առողջություն և ամենայն հաջողություն իր պատասխանատու պաշտոնում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է Շոտլանդիայի խորհրդարանի որոշումից, որը մերժել է Brexit-ի վերաբերյալ բրիտանական խորհրդարանի առաջադրված օրինագիծը եւ պաշտպանել շոտլանդական կառավարության համապատասխան առաջարկը:
Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանը առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում է «թրամփաֆոբիան»:
Պաղեստինը կոնսուլտացիաների համար իր դեսպաններին հետ է կանչել Եվրամիության չորս երկրից՝ Ռումինիայից, Հունգարիայից, Ավստրիայից եւ Չեխիայից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով վեհաժողովի 4 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածի սահմանին բողոքների սկսվելուց ի վեր:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը, որը տևելու է մինչև մայիսի 18-ը:
Էկվադորը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսություն սկսել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը թաքնվում է Լոնդոնում երկրի դեսպանատանը, բայց մարդու իրավունքների պաշտպանության պայմանով:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 16-ին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: