Թուրքիայի ՊՆ-ն կայցելի Բաքու. Անկարան չի թաքցնում մասնակցությունը Արցախի դեմ ագրեսիայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:

«Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը՝ փաստացի հաստատելով Արցախի դեմ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30