Աշխարհը պետք է հասկանա, որ հակամարտություն ստեղծողն Էրդողանի ռեժիմն է. թուրք բասկետբոլիստ

NBA-ի՝ ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն անդրադարձել է աշխարհի տարբեր ազգերի, այդ թվում հայերի դեմ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահրած հակամարտություններին:

Թուրք բասկետբոլիստը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Ահաբեկչությունը նոր դեմք ունի: 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ»:

Բասկետբոլիստը ներկայացրել է այդ պետությունների դրոշները, այդ թվում՝ Հայաստանինը:

«Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն է, որը ստեղծում է հակամարտություն: Եկեք դադարեցնենք այս բռնապետությունը և սկսենք խաղաղություն հաստատել»,- շեշտել է թուրք բասկետբոլիստը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30