Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակության շրջանում կարողացել է արմատավորել «Շուշին Ադրբեջանի բռնազավթված մարգարիտն է» առասպելույթ-կարծրատիպը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում տարածված է սխալ տեսակետ, թե Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բաշիբոզուկները որևէ գաղափարական շարժառիթ չունեն մեր դեմ կռվելու, ինչը արմատապես սխալ է և հանգեցնում է թշնամու բարոյահոգեբանական խթանների թերագնահատման՝ դրանից բխող հնարավոր վրիպումներով։

Իրականում տասնամյակներ շարունակ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակության շրջանում ոչ միայն մեթոդաբար տարածել է հակահայկականության ախտն իր ամբողջության մեջ, այլ նաև չափազանց ագրեսիվ քարոզչության միջոցով կարողացել է արմատավորել Արցախի վերաբերյալ այն կեղծ մտայնությունը, որի խտացումներից մեկը, դիցուք, «Շուշին Ադրբեջանի բռնազավթված մարգարիտն է» առասպելույթ-կարծրատիպն է։

Ակնհայտ է, որ այն որևէ աղերս չունի իրականության հետ, կամ ավելի «լավատեսական» մոտեցման դեպքում, այդ աղերսը սոսկալիորեն թույլ է և խոցելի, սակայն, այսուհանդերձ, առասպելույթն առկա է և բաշիբոզուկների համար ծառայում է գաղափարական խթան։
#մահ_թշնամուն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30