Բաժիններ՝

Կորոնավիրուսի համաճարակի ուժգնացմանը զուգահեռ աճում է Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը

Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի, իսկ վիրավորների թիվը մոտենում է 900-ի, միևնույն ժամանակ Թուրքիայի առողջապահության նախարարությունը խոստովանում է հակահամաճարակային միջոցառումների հնարավոր անտեսումները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNNTurk հեռուստաընկերության տեղեկությունները:

Հեռուստաընկերության վեբկայքը, մեջբերելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Հոջայի տվյալները, հայտնում է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ 682 վիրավոր բուժում է ստացել է, 214-ը շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական խնամք, 11 տուժածի վիճակը կայուն ծանր կամ կրիտիկական է: Թուրքիայի առողջապահության նախարարն ահազանգել է նաև կորոնավիրուսի համաճարակի հնարավոր նոր տարածման մասին: «Հնարավոր է, որ անտեսում ենք կորոնավիրուսային միջոցառումները, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը»,- ասել է Հոջան:

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որը զգալի ավերածություններ է հասցրել Արևմտյան Թուրքիայի և Հունաստանի մի շարք քաղաքների: Նոյեմբերի 1-ի դրությամբ, Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 51-ի, ավելի քան 2600 մարդ հանգրվանել է վրանային ավաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս