Բաժիններ՝

Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Արևելյան Երուսաղեմում իրադրության հետ կապված, որտեղ շարունակվում են բախումները պաղեստինցիների ու իսրայելցի ուժայինների միջև:  Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը:

«Կոչ եմ անում միջազգային հանրությանը լիարժեք պատասխանատվություն ստանձնել, որպեսզի դադարեցվի ագրեսիան մեր ժողովրդի ու սրբավայրերի դեմ»,- նշել է Աբասը:

Ավելի վաղ AFP գործակալությունը հայտնել էր, որ 55 պաղեստինցի վիրավորվել է Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ Ալ-Ակսա մզկիթի մոտ բախումների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս