
Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 1945թ. մայիսի 8-ն անվանել է ազատագրման օր՝ կոչ անելով հարգել նացիոնալ-սոցիալիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը: Նրա խոսքերը «Թվիթեր»-ում մեջբերել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«1945թ. մայիսի 8-ը ազատագրման օր էր: Այդ օրը դարձավ նացիստական բռնապետության և Հոլոքոստի ավարտը»,- նշել է Կանցլերը:
Մերկելը նշել է, որ անհրաժեշտ է հարգել միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք զոհվեցին նացիոնալ-սոցիալիստների բռնապետության տարիներին: