
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը

Մի-8 մասնավոր ուղղաթիռը կորել է Կամչատկայում: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ ուղղաթիռում գտնվում է միայն երկու հոգուց բաղկացած անձնակազմը:
Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռը կոմերցիոն թռիչք է իրականացնելիս եղել։
«Սահմանված ժամին նա կապի դուրս չի եկել։ Օդանավում երկու մարդ կա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այն երթուղով, որով այն պետք է թռիչք իրականացներ, որոնումներ են կազմակերպվել։ Ուղղաթիռի հետ կապը բացակայում է Մոսկվայի ժամանակով ժամը 09:45-ից: