Հարավկորեացիների երկու երրորդը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին:
«Ռոսկոսմոս»-ը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 3 ամսվա ընթացքում կստեղծեն Ռուսաստանի «լուսնային ծրագիր»-ը եւ կներկայացնեն այն նախագահին եւ կառավարությանը:
Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով:
«Կին բանտարկյալների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող բյուրոն» զեկույց է հրապարակել, որտեղ վիճակագրական տվյալներ են ներկայացվել, թե քանի կին է 1997-2018թթ. բռնության ենթարկվել թուրքական բանտերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ներդրողների ներգրավումը համարում է իր նոր կառավարության առաջնահերթությունը:
Առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիրքերին երկրի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մերժել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ եվրոպական հանրաքվեի անցկացման առաջարկի գրանցումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի նախագահի թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գրիգոլ Վաշաձեն քվեարկել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում, որոնք ընթանում են նոյեմբերի 28-ին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի այն բնակիչներին, որոնք դժգոհ են իրենց կենսամակարդակից, խորհուրդ է տվել չգանգատվել, այլ ավելի շատ աշխատել:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ հայտարարել, որ իր ձայնը տվել է զարգացման օգտին եւ «բռնության ու ստի դեմ»:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:
Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ գրանցվել է միջադեպ, որը մեծապես անհանգստացրել է տեղի ազերիներին, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներին։
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել ընտրողներին՝ «անպայմանորեն գալ ընտրական տեղամասեր եւ ամրագրել իրենց ընտրությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»:
Գերմանիան եւ Ֆրանսիան հավանություն չեն տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկությանը՝ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով:
Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը երախտագիտության դրսեւորում կդառնան աշխարհի երկրներին 2011 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած նրանց աջակցության համար:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիններից մեկն է քվեարկել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում, հրդեհի ընդգրկած տարածքն արդեն հասնում է 20 հազար հեկտարի:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին կհանձնի օտարերկրյա քաղաքացիների համար երկրի բարձրագույն պարգեւը՝ Ացտեկյան արծվի շքանաշանը:
Վրաստանում սկսվել է քվեարկությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որին մասսնակցում է երկու թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, եւ Գրիգոլ Վաշաձեն, որին առաջադրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը։
Առնվազն 22 մարդ է զոհվել Չինաստանի Հեբեյ արեւելյան նահանգի Չժանցզյակոու քաքաղում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից, որը հրդեհ է առաջացրել:
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Կալե նավահանգստում ստեղծել են սահմանին հանցավորության դեմ պայքարի համակարգող-տեղեկատվական կենտրոն:
Սիդնեյում տեղատարափ անձրեւն ու հեղեղումները նոյեմբերի 28-ի առավոտյան հազարավոր տներում էլեկտրականության անջատման եւ ավիաչվերթների չեղարկման պատճառ են դարձել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում նախատեսվող հանդիպման հնարավոր չեղարկման մասին Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է նավթի գների նվազմանը զուգընթաց Մերձավոր Արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, անդամագրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը:
Խոսելով ներքաղաքական զարգացումներից և պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավից` ռուս քաղաքագետն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր է դառնում և ոչ թեթև, ինչպես գուցե ոմանց թվա, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»: