Բաժիններ՝

Թրամփը Բայդենին մեղադրել է Աֆղանստանից զորքերի դուրսբերման նկատմամբ անպատասխանատու մոտեցման մեջ

Ջո Բայդենի իշխանության գլուխ անցնելուց հետո ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք եւ սարքավորումներ, որոնք ընկնում են «Թալիբան» արմատական շարժման ձեռքը: Հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը Դալասում (Տեխասի նահանգ) ԱՄՆ-ի պահանողական շրջանների խորհրդաժողովում։

«Նա (Բայդենը) միլիարդավոր դոլարների սարքավորումներ է թողնում: Ես ասել եմ գեներալներին, որ ցանկանում եմ վերադարձնել յուրաքանչյուր մեխ, ցանկանում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Դրա փոխարեն այժմ «Թալիբանը» կազմակերպում է զորահանդեսներ մեր զենքով, որը Ջո Բայդեը թողել է նրանց:

Դա խայտառակություն է»,- ընդգծել է Թրամփը: Հուլիսի սկզբին Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորակազմերը հեռացել են Բագրամի ռազմակայանից: Միացյալ Նահանգների մի շաք զանգվածային լրատվամիջոցներ այն ժամանակ հայտնել են, որ Աֆղանստանի իշխանությունները նախօրոք նախազգուշացված չեն եղել այդ մասին: Պեիտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, պատասխանելով լրագրողների հարցերին, հավաստել է, որ ամեիկացի զնվորականներն Աֆղանստանի ղեկավարությանը չեն ծանուցել վերատեղաբաշխման ժամանակի մասին անվտանգության նկատառումներով՝ հավելելով, որ նման տեղեկացումն «անպատասխանատու կլիներ»:

Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ապրիլի 14-ին Բայդենի արած հայտարարությունից հետո, գործողություն, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեսջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Աֆղանստանի պաշտոատար անձինք բազմիցս հայտնել են, որ արմատականները սաստկացնում են հարձակման տեմպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս