Աֆղանստանում ավելի քան 18 մլն մարդ մարդասիրական օգնության հրատապ կարիք ունի
Աֆղանստանի 38 միլիոն բնակիչներից ավելի քան 18 միլիոնը շտապ մարդասիրական օգնության սուր կարիք ունի: Հուլիսի 12-ին այդ մասին հայտնել է The Khaama Press գործակալությունը՝վկայակոչելով Աֆղանստանի կառավարության եւ այդ երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչության համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք համաշխարհային հանրակցությանը կոչ են արել այդ օգնությունը ցույց տալու աֆղաններին՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։
Ինչպես նշում է գործակալությունը, Աֆղանստանում մինչեւ հինգ տարեկան երեխաների մոտավորապես մեկ երրորդը տառապում է լուրջ թերասնումից ռազմական գործողությունների, երաշտի եւ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Ըստ որում հումանիտար կազմակերպությունների աշխատողները երկրում ենթարկվում են հարձակումների, նրանց սպանում են:
Աֆղանստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Խալիդ Փաինդան հայտնել է, որ երկրի կառավարությունը մտադիր է ավելի քան 250 միլիոն դոլար տրամադրել հումանիտար ճգնաժամի դեմ պայքարի համար, եւ միջազգայն օգնության կոչ է արել:
Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Աֆղանստանում իրադրությունն ավել ու ավելի մեծ անհանգստություն է հացուցում:
Աֆղանստանում անվտանգության բնագավառի իրադրությունն այս տարվա ապրիլից զգալիորեն վատթարացել է հանրապետությունում ամերիկյան զինված ուժերի գործողությունն ավարտելու մասին՝ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո: Հուլիսի 6-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Նաեւ Աֆղանստանից իրենց զորակազմերն են դուրս բերում ՆԱՏՕ-ի մյուս պետությունները եւ նրանց գործընկերները:
Այդ ֆոնին «Թալիբան» շարժումը սաստկանում է հարձակման տեմպերը մի ամբողջ շարք ուղղություններով: Այս պահին մի քանի տասնյակ շրջաններ գտնվում են թալիբների վերահսկողության ներքո, որոնք նաեւ գրավել են մի շաք հանգուցային սահմնային անցակետեր Տաջիկստանի, Իրանի եւ Պակիստանի հետ սահմաններին: Քաբուլը զանգվածային հակահարձակում է պլանավորում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: