Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական մի շարք ապրանքների համար իր շուկան փակելու Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների բնույթ են կրում:
Էկվադորը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել է դիվանագիտական ապաստարանից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում կարողացել է պաշտպանել բարձր մակարդակի հանդիպումներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու իր պահանջը:
Եգիպտոսն ԱՄՆ-ի իշխանություններին ծանուցել է, որ հրաժարվում է մասնակցել Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի (MESA, որը նաեւ հայտնի է որպես «արաբական ՆԱՏՕ») ձեւավորմանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում:
Առնվազն չորս մարդ է զոհվել Չինաստանի Հենանի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չափազանց կոշտ դիրք է բռնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ այն բանից հետո, երբ երկրները համաձայներցրել են Brexit-ի նոր հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Հարթումում ձերբակալվել է Սուդանի վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, որը, դեռ երկու ամիս է չկա, որ զբաղեցնում է այդ պաշտոնը:
ԱՄՆ-ը եւ Չինաստանը նախնական համաձայնության են հասել, թե կողմերն ինչպես կիրականացնեն առեւտրական հարցերի շուրջն իրենց կողմից քննարկվող համաձայնագրի կատարման վերահսկողությունը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։
Հնդկաստանի 20 նահանգներում եւ դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։
Իտալիայի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի խոսքը Իտալիայի Պատգամավորների պալատում #Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ
Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի հունիսի 1-ին լքել Եվրամիությունը, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ի ընտրություններից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին չի բացառել այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որոնք կպահանջեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկումը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։
Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։
Աշխարհում մահապատիժների թվաքանակը 2018 թվականին կրճատվել է 31 տոկոսով՝ ամենացածր ցուցանիշն արձանագրելով առնվազն վերջին տասնամյակի ընթացքում:
Ալժիրի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին:
90 տարեկանում մահացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մայրը:
Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից եւ աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից եւ մայրցամաքային Չինաստանից հետո։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ավանդական խնդիրներն ու վտանգները պահպանվել են»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը:
Վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը:
Լոնդոնի ֆինանսական կենտոնի նախագահ Փիթըր Էսթլինը մասնակցել է Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած «Բրեքսիթից հետո ֆինանսների և սպասարկման ոլորտներում ուժեղացնել Թուրքիա-Միացյալ Թագավորություն համագործակցությունը» խորագրով քննարկմանը:
Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում պատրաստ է նոր պայմանավորվածության:
Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:
Իրանի իշխանությունները հեղեղման սպառնալիքի պատճառով ավելի քան 60 հազար բնակիչների են տարհանում երկրի հարավ-արեւմուտքի Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքից:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատել է Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին «Միասին՝ հանուն Կատալոնիայի» իր քաղաքական ուժից մասնակցելու մտադրությունը: