ՌԴ տնտեսությունը դեֆոլտի շեմին է. JPMorgan

Ռուսաստանի տնտեսությունը դեֆոլտի շեմին է, իսկ նրա ապագան անհեռանկարային է թվում։ Այս մասին ասվում է CNN Business-ի հրապարակման մեջ՝ հղում անելով JPMorgan-ի վերջին վերլուծական զեկույցին։

Նշվում է, որ ռուսական ֆոնդային շուկան շարունակում է փակ մնալ, ռուբլին արժե մեկ ցենտից պակաս, իսկ արևմտյան բիզնեսը լքում է ռուսական շուկան, հաջորդը կարող է լինել ռուսական տնտեսության դեֆոլտը։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն մեծացրել են ռուսական պետական պարտատոմսերի դեֆոլտի հավանականությունը կոշտ արժույթով», – նշում են JPMorgan-ի վերլուծաբանները:

Եվ չնայած Ռուսաստանի Դաշնությունը կարող է կանխիկ գումար ունենալ պարտքը մարելու համար, Ռուսաստանի տնտեսության վիճակը հետագայի համար անհեռանկար է թվում:Ի վերջո, Ռուսաստանի պետական կառույցների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, Ռուսաստանի ներսում արտաքին վճարումների սահմանափակման հետ կապված հակաքայլերը, ինչպես նաև վճարային շղթաների խախտումները մեծ խոչընդոտներ են ստեղծում Ռուսաստանի Դաշնության կողմից արտասահմանում վճարումներ կատարելու համար։

Այսպիսով, Ռուսաստանի կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցները և SWIFT համակարգից ռուսական առանձին բանկերի անջատումը կազդեն երկրի՝ պարտքը մարելու համար արտարժույթին հասանելիություն ստանալու հնարավորությունների վրա:

Միևնույն ժամանակ, Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը BBB-ից մինչև B՝ հետագա իջեցման հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՌԴ-ն հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում, Ռուսաստանի դեմ կիրառվել են ԵՄ տնտեսական պատժամիջոցները, ինչի հետևանքով Ռուսաստանի Դաշնության ֆինանսական շուկան փլուզվել է:

Տեսանյութեր

Լրահոս