Վրաստանից Ռուսաստան արտահանումը գրեթե կրկնակի աճել է
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվարին 64 տոկոսով աճել է 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 128,6 միլիոն դոլար, իսկ Ռուսաստանից Վրաստան արտահանումն աճել է գրեթե 88 տոկոսով:
Այդ մասին հաղորդում է Վրաստանի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայությունը: Վրաստանից Ռուսաստան 2022 թվականի առաջին ամսում արտահանել են 8,5 հազար տոննա հանքային եւ քաղցրահամ ջրեր, 7 հազար տոննա ֆեռոհամահալվածք, 3,4 հազար տոննա ցիտրուսային մրգեր, այդ թվում՝ չորացված, եւ ավելի քան 3 հազար տոննա խաղողի բնական գինի եւ այլն:
«Սաքստատ»-ի տվյալներով՝ Ռուսաստանը մնում է Վրաստան հացահատիկի ամենախոշոր մատակարարը: Ընթացիկ տարվա հունվարին ՌԴ-ից ներկրել են 11,4 հազար տոննա ընդհանուր քաշով ցորեն: Ռուսաստանից նաեւ ներկրել են մոտավորապես 49,7 հազար տոննա նավթագազեր, 11,8 հազար տոննա նավթ եւ նավթամթերք, մոտավորապես 2,2 հազար տոննա մարգարին եւ այլն: Ռուսաստանը մնում է Վրաստանի ամենախոշոր առեւտրական գործընկերներից մեկը: 2021 թվականին երկրներն ավելի քան 1,6 միլիարդ դոլարի առեւտուր են արել, ինչը 23,2 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանից Վրաստանից արտահանումն աճել է 38,3 տոկոսով, իսկ Վրաստանից Ռուսաստան ներմուծումը՝ 15,8 տոկոսով, հաղորդել է Sputnik-ը: