Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

«Քննարկվել են վերջին իրադարձություններն Ուկրաինայում: Նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական լարվածության հետագա սրումը ոչ մեկին չի օգնի, նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Նախարար Չավուշօղլուն նաև վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ անցկացնելու Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի միջև բանակցությունները, եթե կողմերը համաձայնեն»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28